Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի լրագրողներ են պայթել. Հրապարակվել են նրանց լուսանկարները
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են երկու լրագրողի մահվան մասին Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով, որն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։
Մասնավորապես, զոհվել են AzTV-ի օպերատոր Սիրաջ Աբիշովը և ԱզերԹաջ տեղեկատվական գործակալության թղթակից Մագերամ Իբրահիմովը։
Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող մեքենան կանգնել է ականի վրա և պայթել: Դեպքի մասին մանրամասնել է minval.az կայքը` հղում տալով AzTV ադրբեջանական պետական հեռուստաալիքի նախագահ Ռովշան Մամեդովին: