Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են երկու լրագրողի մահվան մասին Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով
Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են երկու լրագրողի մահվան մասին Քարվաճառում ականի պայթյունի հետեւանքով, որն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։
Մասնավորապես, զոհվել են AzTV-ի օպերատոր Սիրաջ Աբիշովը և ԱզերԹաջ տեղեկատվական գործակալության թղթակից Մագերամ Իբրահիմովը։