Միխայիլ Գալուստյանը «Что было дальше?» շոուի նոր թողարկման ընթացքում այրել է մազերը կրծքավանդակի հատվածում (Տեսանյութ և լուսանկարներ)
Դերասան Միխայիլ Գալուստյանը դարձել է YouTube-յան «Что было дальше?» հումորիստական շոուի հերոս, որի ընթացքում պատմում են կյանքի արտասովոր իրադարձությունների մասին։ Նախքան հերոսը կներկայացնի պատմության հանգուցալուծումը, չորս կատակերգու մասնակիցները պետք է առաջարկեն ավարտի իրենց տարբերակը։
Գալուստյանը դեմ է գնացել շոուի կանոններին եւ որոշել է երկու պատմություն ներկայացնել, որոնցից մեկը դեռ տեղի չի ունեցել։ Արտիստի խոսքով՝ ինքը Սուպեր Ժորիկի իր կերպարով Ռուսաստանը 2022թ․-ին կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթում։
«Երգի ավարտին Սուպեր Ժորիկը ձախ ձեռքը գրպանն է տանում, հանում է կրակայրիչն ու Սոչիի հրավառություն ցուցադրում»,- ասել է Գալուստյանը՝ բարձրացնելով վերնաշապիկը։ Դերասանն այրել է մազերը որովայնի ու կրծքավանդակի հատվածում։ Հումորիստը հանդիսատեսից մեկին է տվել կրակայրիչը։ «Տպավորություն է, թե պարֆյումերը ոչխարի է այրել»,- մեկնաբանել է շոուի մասնակից Էմիր Կաշոկովը։