Ռուսաստանը մասնակցում է Սաուդյան Արաբիայի առաջին ԱԷԿ-ի էներգաբլոկերի շինարարական աշխատանքների մրցույթին. երկկողմ համագործակցությունը կարևորել է նաև Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը
Սաուդիան Արաբիան և Ռուսաստանը համագործակցում են ատոմային էներգետիկայի ոլորտում, որի շրջանում Ռուսաստանը մասնակցում է Սաուդյան Արաբիայում ատոմային նոր ռեակտորների կառուցման աշխատանքներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սաուդյան Թագավորության էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բեն Ալ Սաուդը:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Մոսկվան Էր Ռիադին առաջարկել է համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում երրորդ երկրների տարածքում՝ այդ թվում փոքր հզորության ԱԷԿ-երի կառուցման ձևաչափում՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը տիրապետում է ատոմային փոքր էներգաբլոկերի կառուցման տեխնոլոգիաներին՝ նախատեսված ցամաքային և լողացող ատոմակայաններին համար: Այս պատճառով էլ, ըստ ռուսական կողմի, Մոսկվան պատրաստ է համապատասխան առաջարկներ անել սաուդյան կողմին՝ այս ուղղությամբ հետաքրքրություն ցուցաբերելու պարագայում:
Այս պահին Ռուսաստանը մասնակցում է Սաուդյան Արաբիայում մեծ հզորության ատոմակայան կառուցելու համար հայտարարված մրցույթին. «Ռոսատոմ» կորպորացիան, հաղթահարելով մրցութային առաջնային փուլերը, աշխատանքային առաջարկ է ներկայացրել:
Սաուդիան Արաբիան փնտրում է այնպիսի ընկերության, որը կզբաղվի երկրում կառուցվող առաջին ատոմակայանի երկու էներգաբլոկի շինարարական աշխատանքներով: Այս իրավունքը ձեռք բերելու համար Ռուսաստանից բացի մրցութային հայտ են ներկայացրել ԱՄՆ-ը, Չինաստանը, Հարավային Կորեան և Ֆրանսիան ներկայացնող ընկերություններ: