Արտակարգ դեպք՝ Տավուշում. խոտ հավաքելիս տրակտորը գլորվել է ձորը, վարորդը մարմնական վնասվածքներով՝ տեղափոխվել «Բերդ» բժշկական կենտրոն. Shamshyan.com
Մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:25-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի մազածածկ հատվածի, ձախ նախաբազկի վերին երրորդականի, դրսային կողմնային պատռած վերքեր, գոտկային շրջանի քերծվածքներ, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վարորդը Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Արտեմ Փատյանն է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Փատյանը նույն օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, վարելով Նորաշեն արագօգտագործների կոոպերատիվին պատկանող «MTZ 82» տրակտորը, Նորաշեն բնակավայրին պատկանող «Տկողնուտ» կոչվող հանդամասում խոտ հավաքելու ժամանակ գլորվել է ձորը, որի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: