Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք, մահացել է 6 մարդ
Հայաստանում հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223050 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1096581 վերջին մեկ օրում` 3569 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3451 պացիենտ. Մեկ օրում նվազել է 180-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 214059 անձ` վերջին մեկ օրում 246 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4452 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1088 է: