Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար
Աթենքում տեղի ունեցած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում՝Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից
«Այսօր Աթենքում տեղի ունեցած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում՝
-Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար, ինչը կնպաստի Հայաստանի՝ Եվրոպայի տարածաշրջանում դիրքերի բարելավմանը եւ ճանաչելիության բարձրացմանը։
Սա նաև հնարավորություն է ամրապնդելու համագործակցությունը խորհրդի անդամ այլ պետությունների հետ։
-Որոշվեց 2022 թ․-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անցկացնել Հայաստանում:
Նիստին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը»,- գրված է նախարարության ֆեյսբուքյան էջում։