TikTok-ի օգտատերը պնդում է, որ գիշերային ակումբ այցելած Քանյե Ուեսթն իր հետ 4 ժամ շարունակ խոսել է հավատքի մասին և վերջում 15 հազար դոլար թեյավճար թողել
TikTok-ի օգտատերն իր հրապարակած տեսանյութերից մեկում պատմել է, որ տարիներ առաջ ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթն այցելել է գիշերային ակումբ և 4 ժամ հավատքի մասին խոսելուց հետո իրեն 15 հազար դոլար թեյավճար է թողել։
Անեսա Ռոսին, որը Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում բարմեն է աշխատում, նշել է՝ «Ուեսթն ալկոհոլային խմիչք չի պատվիրել և չի ցանկացել ժամանակ անցկացնել մերկապարուհիների հետ», փոխարենը մնացել է բարում և ջուր է խմել։
«Նա ոգելից խմիչք չպատվիրեց, սառույցով ջուր վերցրեց և սկսեց ինձ իր հավատքից պատմել՝ նշելով, որ նա իրեն ստեղծողի ճշմարիտ հետևորդն է»,- պատմել է կինը՝ հավելելով, որ ռեփ կատարողի հետ զրուցել է 4 ժամ։
Ընդ որում, նրա խոսքով, գնալուց առաջ Ուեսթը «շնորհակալություն է հայտնել իրեն լսելու համար» և 15 հազար դոլար թեյավճար է թողել։