Չինաստանը 372-րդ օդերևութաբանական արբանյակն է արձակել ուղեծիր
Չինաստանը բարեհաջող ուղեծիր է արձակել նոր՝ Fengyun-4B (FY-4B) օդերևութաբանական արբանյակը՝ օգտագործելով Long March-3B հրթիռակիրը: Այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը՝ նշելով, որ արձակված արբանյակն արդեն 372-րդն է:
Արձակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 3-ին, Պեկինի ժամանակով՝ 00:17-ին, երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի Սիչանգ կոսմոդրոմից:
Հիշեցնենք՝ Fengyun-4B (FY-4B) օդերևութաբանական արբանյակների «նոր սերունդ» է: Այն նախատեսվում է օգտագործել օդերևութաբանական հետազոտությունների, եղանակի կանխատեսման և բնական աղետներից զգուշանալու համար:
Արբանյակը և հրթիռակիրը մշակվել են Շանհայի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի և Չինաստանի հրթիռների հետազոտման ինստիտուտի կողմից: Երկու հաստատություններն էլ Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիայի կորպորացիայի (CASC) մաս են կազմում: