«Տոկիո-2020». հերթական խնդիրը՝ խաղերից առաջ
Տոկիոյի Օլիմպիական խաղերին նոր հարված է հասցվել: Հազարավոր կամավորականներ, որոնք պետք է աշխատեին մարզահանդեսում, փոխել են իրենց ծրագրերը:
Զանգվածային մերժումները պայմանավորված են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վախերով, ինչպես նաև պատվաստումների դանդաղ ընթացքով: 80,000 կամավորականից շուրջ 10,000-ն արդեն հրաժարվել է:
Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 753 հազար հիվանդության և ավելի քան 13 հազար մահվան դեպք: Պատվաստումների գործընթացին մասնակցել է բնակչության 2.3 տոկոսը: