Միացյալ նահանգների զինված ուժերը ստանձնել են 2020-ի հակամարտությունների գոտիներում 23 մարդու ոչ միտումնավոր սպանելու պատասխանատվությունը
Միացյալ նահանգների զինված ուժերը ստանձնել են 2020-ի հակամարտությունների գոտիներում 23 մարդու ոչ միտումնավոր սպանելու և մոտ 10-ին վիրավորելու պատասխանատվությունը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Լրատվամիջոցը նշում է, որ ողբերգական դեպքերը գրանցվել են Իրաքում, Աֆղանստանում, Սոմալիում, Եմենում և Նիգերիայում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ:
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մեծ մասն արձանագրվել է Աֆղանստանում: Պենտագոնի տվյալներով՝ այս երկրում զոհվել է 20 քաղաքացի: