Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Ավանի շտաբում գումար են բաժանում ձայների դիմաց. Dejavu
Dejavu տելեգրամյան ալիքը գրել է.
«Մեր աղբյուրը մեզ փոխանցեց, որ երեկ "ՔՊ" Ավանի տարածքային շտաբում, որոշ քաղաքացիներ են այցելել և ստացել են գումար՝ հունիսի 20-ին "ՔՊ" օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Այդ անձանց առաջարկվել է 1000 000դրամ՝ 50 ձայնի համար, սակայն որոշների դեպքում "բարիշել են" 2000 000դր, եղել է անգամ մարդ ով երկար համոզելուց հետո միայն համաձայնվել է 3000 000 դրամով ընդամենը 50 անձնագրի պատճեն բերել՝ "և այդքանով վերջացնենք" ասել են շտաբի ներկայացուցչին։ Մեր աղբյուրը, նաև փոխանցեց որ շատ դժվար է, "տասովչիկներ" ներգրավվելը, մարդիկ ասում են անգամ փողով ահավոր դժվարացել է ձայներ ապահովելը»։