Ռուսաստանում 72 տոննա կշռող ռազմական համալիր են գողացել․ հարուցվել է քրեական գործ
Սանկտ Պետերբուրգի կայազորային ռազմական դատարանը Լենինգրադի մարզում «Панцирь-2ПУ» ռազմական համալիրի անհետացման գործով որոշում է կայացրել, իր թելեգրամյան ալիքում հայտնում է Սանկտ Պետերբուրգի դատարանների միացյալ մամուլի ծառայությունը։
72 տոննա կշռող ռազմական համալիրը զենիթահրթիռային համակարգի պաշտպանիչ մասն է, որը վարձակալության էր տրվել մասնավոր ընկերության, սակայն 2020 թվականի փետրվարին հերթական ստուգումների ընթացքում տվյալ տարածքում համալիրը չի գտնվել։
Անհետացման համար մեղադրվել է Ռազմատեխնիկական գույքի պահեստի պետ Յուլյա Սամոխվալովան։ Նա մեղավոր է ճանաչվել և տուգանվել 447 հազար ռուբլով։
Համալիրի որոնողական աշխատանքները շարունակվում են․ դրա անհետացման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։