Բաքվում ընթանում է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 13-րդ հանդիպումը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթանում է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 13-րդ հանդիպումը: Այս մասին գրում է minval.az-ը՝ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Հանդիպման ընթացքում քննարկվում է անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական, ռազմաարդյունաբերական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը, դիտարկվում են զարգացման հեռանկարները և ռազմական և պաշտպանության ոլորտներում գործունեության հիմնական ուղղությունները:
Ադրբեջանական կողմից հանդիպումը համանախագահում է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, իսկ թուրքական կողմից՝ գլխավոր շտաբի երկրորդ պետ, կորպուսի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն: