ԱՄՆ պետդեպը 7 միլիոն դոլար է խոստացել «Ալ Քաիդան իսլամական Մաղրիբում» խմբավորման առաջնորդի մասին տեղեկության համար
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է 7 միլիոն դոլար պարգևավճարի մասին՝ «Ալ Քաիդան իսլամական Մաղրիբում» (Եգիպտոսից արևմուտք ընկած արաբական երկրները-խմբ․) խմբավորման առաջնորդ Աբու Ուբեյդա Յուսուֆ ալ Անաբիի մասին որևէ տեղեկության դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ ալժիրցի Ալ Անաբին ղեկավարում է խմբավորումը՝ Մալիում ֆրանսիական հատուկջոկատայինների կողմից խմբավորման «էմիր» Աբելմալիք Դրուքդելի վերացումից հետո։ Նա գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում 2015, իսկ ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում՝ 2016 թվականից։
2006 թվականից ի վեր «Ալ Քաիդան իսլամական Մաղրիբում» խմբավորումը «Ալ Քաիդա»-ի մասն է աֆրիկյան մի շարք պետություններում։
Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ «Պարգևներ հանուն արդարության» ծրագրի շրջանակում 1984 թվականից ի վեր վճարել է ավելի քան 200 միլիոն դոլար՝ ավելի քան 200 մարդու մասին տեղեկատվության համար: