ԱՄՆ-ում զինված դեռահասների և ոստիկանների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել․ կա վիրավոր (լուսանկարներ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 14-ամյա աղջիկն ու 12-ամյա տղան գողացված զենքից կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, հաղորդում է ABC News հեռուստաալիքը։
Նշվում է, որ երեխաները փախել են գիշերօթիկ հաստատությունից, մտել են ուրիշի տուն, որտեղ հայտնաբերել են ԱԿ-47 ինքնաձիգ, ատրճանակ և բազմաթիվ փամփուշտներ։
Իրավապահ մարմինների աշխատակիցներն ահազանգից հետո ժամանել են տուն, դեռահասներին հորդորել են հանձնվել, սակայն նրանք ոստիկանների ուղղությամբ կրակ են բացել։
Ընդ որում, փոխհրաձգության հետևանքով աղջիկը վիրավորվել է, որից հետո 12-ամյա տղան կամովին հանձնվել է։
Նշվում է, որ երկու երեխաները մեղադրվում են առաջին աստիճանի սպանության փորձի և զինված կողոպուտի համար։