Յուվենտուսը կարող է փոխանակել Շեսնիին Ֆլորենցիով՝ այդկերպ տեղ ազատելով Դոնարումայի համար
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է տեղափոխվել «Յուվենտուս», որը փորձում է վաճառել Վոյցեխ Շեսնիի տրանսֆերը, հայտնում է Tuttosport-ը:
Թուրինյան ակումբը ցանկանում է վաճառել լեհ դարպասապահի տրանսֆերը, սակայն դժվար թե ինչ-որ ակումբ համաձայնվի վճարել Շեսնիին այդքան մեծ աշխատավարձ: Այս պարագայում Դոնարումային «Յուվեն» վարձավճարով կարող է ուղարկել «Ռոմա», որը հուսալի դարպասապահ է փնտրում, իսկ հակառակ ուղղությամբ կարող է գնալ Ալեսանդրո Ֆլորենցին:
Եթե գործարքը հաստատվի, ապա «Ծեր Սինյորան» կկենտրոնանա Դոնարումայի տրանսֆերի ուղղությամբ: