ԱՄՆ-ը դադարեցնում է Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից եւ ԵՄ երկրներից ներմուծման տուրքերի գործողությունը
ԱՄՆ կառավարությունը վեց ամսով դադարեցնում է Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի եւ եվրոպական չորս երկրների համար ներմուծման պատժիչ տուրքերը, քանի դեռ աշխատում է լուծել թվային ծառայությունների հարկերի շուրջ վեճը:
«ԱՄՆ-ը կենտրոնացած է մի շարք միջազգային հարկային հարցերին բազմաբնույթ լուծումներ գտնելու վրա, ներառյալ թվային ծառայությունների հարկերի հետ կապված մեր մտահոգությունները»,- ասել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ (USTR) Քեթրին Թայը:
Կասեցումը, որը վերաբերում է Ավստրիային, Իտալիային, Իսպանիային եւ Թուրքիային, կատարվում է հարկերի մեկ տարի տեւած հետաքննության ավարտից հետո, որն, ըստ Վաշինգտոնի, խտրականացնում է ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերություններին, ինչպիսիք են Apple-ը, Amazon-ը, Google-ը եւ Facebook-ը:
Բայց USTR-ը հասկացրել է, որ դեռ հնարավորություն ունի պատժիչ տուրքեր սահմանել այն երկրներից ապրանքների համար, որոնք հարկեր են սահմանել:
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պահանջում է 15 տոկոս համաշխարհային նվազագույն կորպորատիվ հարկ սահմանել`լուծելու այն ընկերությունների խնդիրը, որոնք ցածր հարկեր ունեցող երկրներում թաքցնում են շահույթը:
Հունվարին USTR-ը կասեցրել էր 1,3 միլիարդ դոլարի ֆրանսիական ապրանքների ներմուծման 25 տոկոս տուրքերը, որոնք սահմանվել էին հարկային վեճի ընթացքում: