Տոտենհեմը կարող է պահել Քեյնին, որպեսզի Կոնտեն գլխավորի ակումբը
«Տոտենհեմն» ամեն կերպ փորձում է համոզել Անտոնիո Կոնտեին, որպեսզի վերջինս գլխավորի լոնդոնյան ակումբը:
The Telegraph-ի հաղորդմամբ, «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին պատրաստ է առաջարկ անել Կոնտեին՝ առանց նախնական ֆինանսական համաձայնության:
Կոնտեն ցանկանում է վերադառնալ ԱՊԼ: Նրան դուր է գալիս «Տոտենհեմի» ենթակառուցվածքները, բայց նաև ցանկանում է նոր ֆուտբոլիստների ձեռք բերել ու կազմը փոփոխել:
Դենիել Լևին պատրաստ է պահել Հարի Քեյնին, եթե Կոնտեն ցանկանա: Մինչ այդ ակումբը ցանկանում էր վաճառել Քեյնի տրանսֆերն ու այդ գումարով ձեռք բերել մի քանի խաղացողի տրանսֆեր: