Փալմ Սփրինգսում հանգստից հետո Քորթնի Քարդաշյանը 2019 թվականին արված լուսանկարներ է հրապարակել՝ խթանելով իր հարթակի աշխատանքը (լուսանկարներ և տեսանյութ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քորթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ խթանելով իրեն պատկանող POOSH հարթակի աշխատանքը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ 42-ամյա հեռուստաաստղը նոր է վերադարձել Փալմ Սփրինգսից, որտեղ ընտանեկան հանգիստն էր վայելում երեխաների և նոր ընկերոջ՝ ռոք երաժիշտ Թրևիս Բարքերի հետ։
Լուսանկարներում, որոնք արվել են 2019 թվականին՝ CR Fashion Book-ի համար, հեռուստաաստղը կրում է սև ժանյակե կորսետ, երկարաճիտ շագանակագույն կոշիկներ՝ ձեռքին գազավորված ըմպելիքի շիշ։ Այս լուսանկարներն արվել են Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ֆոտոսեսիայի կուլիսներում:
Լուսանկարին կից Քորթնի Քարդաշյանը գրել է․ «Քայլելը POOSH-ի մարզումների վերածելու հնարներ»։