Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ 15 մլն դոլար արժողությամբ առանձնատան մերձակայքում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ 15 մլն դոլար արժողությամբ առանձնատան մերձակայքում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել, հաղորդում է Mirror-ը։
Նշվում է, որ բանվորները շինարարական աշխատանքների ժամանակ ոսկորներ են հայտնաբերել Լոս Անջելեսի Ռիվեն Ռոուդ կալվածքում, որը գտնվում է Սասեքսի դուքսի և դքսուհու առանձնատնից մի քանի մետր հեռավորության վրա։
Պարբերականը նշում է, որ մարդկային մնացորդների հայտնաբերումից հետո շինարարական աշխատանքները դադարեցվել են․ բանվորները ոստիկանություն են կանչել, որն, իր հերթին, հետաքննություն է սկսել։
ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում առ այն, որ ոսկորները կարող են պատկանել դարեր առաջ այդ շրջանում բնակված բնիկ ամերիկացիներին։
Նշենք, որ արքայազն Հարին և նրա կինը 15 մլն դոլար արժողությամբ առանձնատունը գնել էին անցած տարի։