Ադրբեջանում սկսվել է հայ գերիներից 2-ի գործով դատավարությունը (լուսանկարներ)
Ադրբեջանում սկսվել է այնտեղ պահվող հայ գերիներից երկուսի գործով դատավարությունը, հայտնում են տեղի լրատվամիջոցները` մանրամասնելով, որ Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների խոշտանգման և այլ հանցագործությունների համար»:
Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում սկսվել է դատարանի նախապատրաստական նիստը քրեական գործով, որը գտնվում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի վարույթում:
Դատավարության ընթացքում պարզվել են մեղադրյալների և տուժողների անձնական տվյալները:
Խոսրովյանն իր խոսքում նշել է, որ 1994 և 2020 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հանդիպել է մեղադրյալների հետ, հետաքրքրվել նրանց պահման պայմաններով և առողջական վիճակով:
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 9-ին: