Կապառոս. Տղաներն արժանապատիվ ֆուտբոլ խաղացին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում, ընկերական խաղի շրջանակում, ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը աշխարհին փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Պերիշիչի գոլին պատասխանեց Անգուլո Վբեյմարը:
Հետխաղային ասուլիսի ընթացքում Կապառոսը պատասխանեց խաղի արդյունքի ու հավաքականի կատարած աշխատանքի մասին հարցին.
«Գոհ եմ արդյունքից, բայց կրկնակի գոհ եմ տղաների կատարած աշխատանքից: Մենք ոչ-ոքի խաղացինք մի հավաքականի հետ, որն աշխարհի առաջնությունում երկրորդն էր: Տղաներից ոմանք քիչ են խաղացել հավաքականում, բայց շատ լավ ֆուտբոլին խաղացին այսօր ու մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Շնորհավորում եմ բոլոր ֆուտբոլիստներին. նրանց, ովքեր խաղացին ու նրանց, ովքեր չխաղացին»,-ասաց Կապառոսը: