Valentino-ն թողարկել է դիմահարդարման պարագաների առաջին շարքը (լուսանկարներ)
Valentino նորաձևության տունը թողարկել է դիմահարդարման պարագաների իր առաջին շարքը, հաղորդում է GLAMOUR ամսագիրը։
Նորաձևության տունը դիմահարդարման սիրահարներին առաջարկում է 50 տարբեր երանգների շրթներկ, 40 երանգների տոնային կրեմ, ստվերաներկեր և դիմափոշի։
Նշանավորելով Valentino-ի նոր շարքի թողարկման մեկնարկը՝ հայտնի նորաձևության տունն իր Instagram-ի էջում ցուցադրել է գովազդային արշավի լուսանկարները, որի հեղինակը բրենդի գեղարվեստական տնօրեն Պյերպաոլո Պիչոլին է։
«Գեղեցկությունն անմիջականորեն կապված է մեր զգացմունքների հետ․ որքան շատ ենք սիրում, այնքան ավելի շատ ենք մոտենում մեր ճշմարիտ «ես»- ին, ինչն էլ արտացոլվում է մեր արտաքինում»,- նշել է Պիչոլին։
Գովազդային արշավին մասնակցել են մի շարք հայտնի մոդելներ, այդ թվում՝ Ջիլ Քորթլևը, Հարի Բրաուզը, Դևոն Ռոսը և այլք։