Մոսկվայում ամռան սկիզբն ամենացուրտն է եղել վերջին 54 տարում
Ամռան սկիզբը Մոսկվայում ամենացուրտն է դարձել վերջին 54 տարում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով «Ֆոբոս» եղանակի տեսության կենտրոնին:
Ինչպես հայտնել են օդերևութաբանները, ՌԴ մայրաքաղաքային շրջանում օդի ջերմաստիճանը հունիսի մեկի գիշերը Վոլոկոլամսկ քաղաքում եղել է +0,3 աստիճան` ըստ Ցելսիուսի, Կլինում` +0,2 աստիճան: Մոսկվայի կենտրոնում արձանագրվել է 4 աստիճան տաքություն:
«Այսպիսով՝ օրացուցային ամռան սկիզբը Մոսկվայում ամենացուրտն է եղել 54 տարվա ընթացքում»,- ընդգծել են եղանակային կենտրոնի մասնագետները:
Նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 1967 թվականի հունիսի 1-ին, երբ Մոսկվայում արձանագրվել էր +3,9 աստիճան` ըստ Ցելսիուսի: