«ԱՄՆ-ի համար ամենամեծ ահաբեկչական սպառնալիքը հանդիսանում են սպիտակամորթների գերազանցության գաղափարի կողմնակիցները»․ Բայդեն
ԱՄՆ-ի համար ամենամեծ ահաբեկչական սպառնալիքը հանդիսանում են ոչ թե «Իսլամական պետության» և «Ալ Քաիդա»-ի, այլ սպիտակամորթների գերազանցության գաղափարի կողմնակիցները, Թալսա քաղաքում (Օկլահոմա նահանգ) ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը, գրում է The Guardian-ը։
«ԱՄՆ-ի հետախուզական հանրության տվյալներով՝ սպիտակամորթների գերազանցության շարժման ահաբեկչական գործունեությունն այսօր ամենամահաբեր սպառնալիքն է մեր երկրի համար։ Ոչ թե «Իսլամական պետություն»-ը կամ «Ալ Քաիդա»-ն, այլ սպիտակ ռասայի գերազանցության շարժումը», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Ավելի վաղ Բայդենն իր վարչակազմին հանձնարարել էր խստացնել ներքին ծայրահեղականության դեմ պայքարը և համապարփակ գնահատական տալ դրա հետևանքով հնարավոր ռիսկերին։