Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 92, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 222 870 է, մահվան դեպքերինը՝ 5529
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 870-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 4446 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հունիսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1083 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5529-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 149 է, ընդհանուր առողջացածներինը՝ 213 578, փաստացի բուժվողներինը՝ 3763 (մեկ օրում նվազել է 59-ով): Մեկ օրում արվել է 2916 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 090 156 թեստ: