Բլինքենը Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ է հեռախոսազրույց ունեցել՝ վերահաստատելով ԱՄՆ-ի դիրքորոշումը Տաջիկստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդդին Մուհրիդդիննի հետ և քննարկել ղրղզա-տաջիկական սահմանին առկա իրավիճակը, հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Ցավակցություն հայտնելով ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած վերջին բախումների հետևանքով զոհերի կապակցությամբ՝ պետքարտուղարն ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման, սահմանների ճշգրտման և խնդրի երկարաժամկետ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նշել է նաև տարածաշրջանային կապերի զարգացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմնաանհրաժեշտությունը»,- ըստ Պետքարտուղարության հաղորդագրության՝ ասել է Փրայսը:
Բայդենը շեշտել է ԱՄՆ-ի անփոփոխ դիրքորոշումը Տաջիկստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու իմաստով: Նա շնորհակալություն է հայտնել տաջիկստանցի իր գործընկերոջը տարածաշրջանային անվտանգության հարցերում, մասնավորապես՝ Աֆղանստանի հարցով խաղաղ բանակցություններում, ահաբեկչության դեմ պայքարի հարցում կատարած զգալի աշխատանքի համար С5+1 ձևաչափում:
Կողմերը պայմանավորվել են ամենամյա երկկողմ մակարդակում խորհրդակցություններ անցկացնելու և համագործակցության օրակարգին վերաբերող հարցերը քննարկելու վերաբերյալ: