Ֆրանսիայում հունիսի մեկին Փաշինյանի դեմ ակցիա անող ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել, կան բերման ենթարկվածներ
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտից ոստիկանությունը ցրել է Փաշինյանի դեմ ակցիա իրականացնող քաղաքացիներին՝ արցունքաբեր գազ կիրառելով։
Ոստիկանությունը նաև որոշ քաղաքացիների է բերման ենթարկել՝ նշելով, որ ակցիան արտոնված չէ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ակցիային մասնակցած քաղաքացիները։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել էր Փարիզ, որտեղ հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, նաև այլ պաշտոնյաների հետ։
Լուսանկարները՝ ֆրանսահայ գործիչ Ժան էկյանի ֆեյսբուքյան էջից