Մոսկվան պատրաստ է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում վերսկսել շփումները․ Լավրով
Մոսկվան պատրաստ է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում վերսկսել շփումները: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկխոսությունը պետք է սկսեն զինվորականները՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Երբ մեզ կոչ են անում հանդիպել մեր՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների հետ, վերսկսել «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի գործունեությունը, մենք պատասխանում ենք՝ մենք պատրաստ ենք:
Նախևառաջ՝ թող զինվորականները խոսեն այն մասին, թե ինչպիսին է այժմ իրավիճակը, այդ թվում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի մեր գործընկերների կողմից այն պայմանավորվածությունների կոպիտ խախտումները, որոնք կնքվել էին 90-ականների վերջին, այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը զինված ուժեր չի տեղակայելու ՆԱՏՕ-ի նոր անդամ երկրների տարածքում»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: