Օլիվեր Կանը «Բավարիայում» փոխարինեց Կարլ-Հայնց Ռումենիգեին
Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարել է ակումբի ղեկավար կազմում փոփոխությունների մասին:
Կարլ-Հայնց Ռումենիգեն հունիսի 30-ին կհեռանա ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնից: 65-ամյա գերմանացի ֆունկցիոներին կփոխարինի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը:
Կարլ-Հայնց Ռումենիգեն «Բավարիայի» ղեկավար կազմում աշխատում է 1991 թվականից՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 51-ամյա Օլիվեր կանը վերջին տարիներին գերմանական ակումբի տնօրենների խորհուրդի անդամ է:
Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»