Բայդենը կշարունակի Թրամփի կոշտ քաղաքականությունը Կուբայի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ընդհանուր առմամբ շարունակել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի կոշտ քաղաքականությունը Կուբայի նկատմամբ։ Ամերիկյան քաղաքականության հեռանկարների այսպիսի գնահատական է բերվում այս ուղղության վերաբերյալ The Hill պարբերականի հրապարակման մեջ։
Այս մասին խորհրդածությունների առիթ է հանդիսացել ամերիկյան վարչակազմի որոշումը՝ Կուբան թողնել «այն երկրների ցանկում, որոնք ամբողջությամբ չեն համագործակցում ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում»։
Ինչպես կարծում է պրոֆեսոր, Բիլ Քլինթոնի աշխատակազմում՝ քաղաքական խորհրդական Ֆուլթոն Արմսթրոնգը, այդ որոշումը թելադրված է զուտ ներքաղաքական նկատառումներով։ Նրա խոսքով՝ այդ կերպ դեմոկրատական վարչակազմը մատնանշում է իր քաղաքական հակառակորդ հանրապետականներին, որ չի պատրաստվում իրականացնել քաղաքականություն, որին նրանք համաձայն չէին լինի։
Կուբայի հանդեպ Բայդենի քաղաքականության մասին հարցերին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ավելի վաղ պատասխանել էր, որ Կուբան չի մտնում նախագահի գլխավոր առաջնահերթությունների մեջ։