Մասկը պատմել է, թե ինչու են Tesla ավտոմեքենաները թանկանում
Tesla-ի էլեկտրաքարերի որոշ մոդելների արժեքը բարձրացել է ավտոմոբիլաշինության ոլորտում մատակարարման շղթայում բարձր գների պատճառով, հատկապես` հումքի: Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտարարել է ավտոընկերության ղեկավար Իլոն Մասկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա այս մասին գրել է՝ պատասխանելով սոցցանցի օգտատերերից մեկին, ով վրդովմունք էր հայտնել թանկացման կապակցությամբ, երբ միաժամանակ կրճատվել են ավտոմեքենայում առկա լրացուցիչ գործառույթները:
«Կարգավորվող գոտկատեղի հենարանը փաթեթից հանվել է միայն Tesla Model 3 եւ Tesla Model Y-ի առջեւի ուղևորի նստատեղի վրա (այն չկա հետեւի ուղեւորների նստատեղերի վրա)»,- գրել է Tesla-ի ղեկավարը:- Տվյալները ցույց են տվել, որ այն գրեթե ոչ ոք չի օգտագործում: Հենարանը չարժե թողնել, եթե այն գրեթե չի օգտագործվում: Ավտոմեքենաների արժեքն աճում է արդյունաբերության ողջ տարածքում մատակարարման շղթաներում գների զգալի ճնշման, հատկապես հումքի գների պատճառով»: