«Նրանք ոչինչ չեն հասկանում մինչև 30 տարեկանը». Ժիրինովսկին առաջարկել է մանուկ համարել մինչև 30 տարեկան անձանց
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է մանուկ համարել մինչև 30 տարեկան մարդկանց: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եկեք երկարացնենք տարիքը. նրանք, ովքեր մինչև 30 տարեկան են, երեխաներ համարվեն: Նրանք ոչինչ չեն հասկանում մինչև 30 տարեկանը, նրանք բոլորը երեխաներ են»,-դիմել է նա պատգամավորներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կայացած Պետդումայի լիագումար նիստում:
Ժիրինովսկին առաջարկել է նաև, որ ավագ սերունդ համարվեն 70-ից բարձր տարիքի մարդիկ: «Իսկ միջին սերունդն ամենաոսկյան է: Աշխատե՛ք, ընկերներ, ովքեր 35 տարեկանից բարձր են, բոլոր հույսերը ձեզ վրա են»,- եզրափակել է նա:
Անցյալ տարվա դեկտեմբերին Պետդուման երիտասարդների տարիքը մինչև 35-ը ներառյալ բարձրացնելու մասին օրենք է ընդունել: