Բրիթնի Սփիրսի խայտառակ հարցազրույցը
Օրերս երգչուհի Բրիթնի Սփիրսին հրավիրել էին Roula & Ryan Show-ին մասնակցելու:
Նախքան շոուի սկիզբ, Սփիրսի մենեջերն ու շոուի կազմակերպիչները պայմանավորվել էին հնչեցվող հարցերի բնույթի վերաբերյալ, սակայն շոուն սկսվելուց հետո, հաղորդավարը, արհամարհելով նախնական պայամանավորվոծությունը, բոլորովին այլ հարցեր է տվել, որոնց երգչուհին պատրաստ չի եղել պատասխանել:
Հաղորդավարները մեղադրել են Բրիթնիին, որ վերջինս հարցերին պատասխանում է երկար դադարներից հետո, որ 15 տարի բեմում լինելով, չի սովորել հարցազրույց տալ և չի կարողանում արագ և հստակ պատասխննել հարցերին:
«Պարզ է, որ նրանք ցանկանում էին ծաղրել Սփիրսին»,-մեկնաբանել են երգչուհու ներկայացուցիչները: