Ռուսաստանը կվերսկսի թռիչքները ևս ութ երկրների հետ
Հունիսի 10-ից Ռուսաստանը կվերսկսի թռիչքները ևս ութ երկրների հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այդ երկրները հետևյալն են. Ավստրիա, Հունգարիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Մավրիկիոս, Մարոկկո, Խորվաթիա և Ալբանիա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը հունիսի 1-ից հետո պահպանելու է Թուրքիայի հետ թռիչքների սահմանափակումները: Ապրիլի 12-ին Ռուսաստանի շտաբը որոշում կայացրեց կասեցնել Թուրքիայի հետ օդային երթևեկությունը ապրիլի 15-ից հունիսի 1-ը երկրում սրվող կորոնավիրուսի համաճարակաբանական իրավիճակի ֆոնին: