«Վեստ Արմենիան» հայտարարեց գործունեության դադարեցման մասին
Հայաստանի Առաջին խմբի ավարտված առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Վեստ Արմենիան» հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին։
««Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը ստիպված է հայտարարել գործունեության դադարեցման և Հայաստանի հաջորդ առաջնությանը չմասնակցելու մասին:
Ափսոսանքով ենք տեղեկացնում, որ ֆինանսական խնդիրները խորացան կորոնավիրուսի համավարակի հետևանքով, ինչը հանգեցրեց այսպիսի վերջնական որոշման:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, երկրպագուներին, այն անձանց, ովքեր եղել են թիմի մի մասնիկն ու կանգնած են եղել ակումբի կողքին:
Հայկական ֆուտբոլի մասնակիցներին, թույլ տվեք` մաղթել անխափան շարունակություն և զարգացում` անկախ բոլոր խոչընդոտներից»,- նշվում է հայտարարությունում: