Ֆիորենտինայի հարձակվողը ճանաչվել է Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող
«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը արժանացել է Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա սերբ Վլահովիչը «Ֆիորենտինային» է միացել «Պարտիզանից» 2018-ին:
Անցած մրցաշրջանում հարձակվողը 37 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: