Ամերիկայի գավաթը կանցկացվի Բրազիլիայում
Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի որոշմամբ՝ Ամերիկայի գավաթի խաղարկությունը կանցկացվի Բրազիլիայում հունիսի 13–ից հուլիսի 10–ը, հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը։
Ամերիկայի գավաթը պետք է անցկացվեր Կոլումբիայում եւ Արգենտինայում, սակայն նախ՝ Կոլումբիան զրկվեց մրցաշարն անցկացնելու իրավունքից կորոնավիրուսի համավարակի եւ անկայուն քաղաքական վիճակի պատճառով, ապա՝ Արգենտինան զրկվեց այդ իրավունքից կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի հետեւանքով։
Գործող գավաթակիրը Բրազիլիան է։
12 հավաքականներ բաժանվել են երկու խմբի․
Առաջին խումբ․ Կոլումբիա, Բրազիլիա, Քաթար, Վենեսուելա, Էկվադոր, Պերու։
Երկրորդ խումբ․ Արգենտինա, Ավստրալիա, Բոլիվիա, Ուրուգվայ, Չիլի, Պարագվայ։