Ադրբեջանցի այս տղան՝ հինգ-վեց տարեկան, դպրոցական էլ չէր նույնիսկ, ասում էր՝ ես պիտի մեծանամ, դառնամ սահմանապահ զինվոր ու սպանեմ հայերին, հայրիկիս վրեժը լուծեմ
Գրողների միության անդամ, գրող Արփի Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«BBC-ի ռուսական ծառայությունը ռեպորտաժ է նկարել հետպատերազմական իրավիճակի մասին Արցախում ու Ադրբեջանի քաղաքներում։ Մի ադրբեջանցի ականից վիրավորվել, ոտքը կորցրել է։ Տղան՝ հինգ-վեց տարեկան, դպրոցական էլ չէր նույնիսկ, ասում է՝ ես պիտի մեծանամ, դառնամ սահմանապահ զինվոր ու սպանեմ հայերին, հայրիկիս վրեժը լուծեմ։
Այս մարդկանց հաղթանակը չի հանգստացնում, մեր անտանելի ցավը, մեր տասնյակ հազարներով փախստականները՝ զրկված իրենց պապական տներից, որտեղ սերնդե սերունդ մեծացել են, չեն հանգստացնում։ Ես չգիտեմ՝ ինչ ա պետք անել սրանց հետ»։