Հոգևորականն Ալլա Պուգաչովային մեղադրել է երեխա գնելու մեջ
Հայտնի հոգևորական, ինչպես նաև պատգամավոր Վիտալի Միլոնովը երգչուհի Ալլա Պուգաչովային մեղադրել է երեխաներին գնելու մեջ: Այս մասին նա հայտարարել է «Эха Петербурга» ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին գրում է echomsk.spb.ru-ն:
«Ես շնորհավորում եմ այդ ընտանիքին, որ իրենց համար երեխա են գնել և որ նրանք բավականին գումար ունեն: Նրանք կարողացել են օգտագործել մի կնոջ, որպեսզի երեխա ունենան: Դա բարոյական չէ այն երկրի համար, որտեղ շատ որբ երեխաներ սպասում են, թե երբ են իրենց որդեգրելու: Երեխան դարձել է Ferrari-ի նման մի բան: Ես այս պարագայում իրավունք չունեմ խորհուրդներ տալ, քանի որ ձեզ մոտ դեմոկրատիա չկա: Մեր եկեղեցին միշտ եղել է կա ու կլինի»,- հայտարարել է Միլոնովը: