«Дискотека Авария» խմբի երգչի մեքենան գողացել են
Այսօրվա առավոտը շատ տխուր էր «Дискотека Авария» խմբի երգիչ Ալեքսեյ Սերովի համար, քանի որ նրա մեքենան գողացել են: "Mercedes" մակնիշի մեքենան անհետացել է հենց նրա տան բակից:
Ինչպես հայտնի է` նա բնակվում է Մոսկվայի կենտրոնում: Երգիչն անմիջապես իր բլոգում կիսվել է դեպքի մասին, ինչպես նաև տվել մեքենայի ամփոփ նկարագիրը` մեքենայի մակնիշը, գույնը, համարը, որպեսզի բարի մարդիկ գտնելու դեպքում տեղեկացնեն նրան:
Հիշեցնենք, որ վերջերս մեկ այլ ռուս աստղերից` Աննա Սեմենովիչը ևս դարձել էր հանցագործ կողոպտիչների զոհ: Բարեբախտաբար կողոպտիչը վերադարձրել էր մեքենան երգչուհուն, քանի որ իմացել էր, թե ում է այն պատկանում: