Մ15 ԵԱ․Հունահռոմեականները նվաճեցին 1-ական ոսկե, արծաթե և 3 բրոնզե մեդալ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է Մ15 տարեկանների ԵԱ-ն, որտեղ շատ հաջող են հանդես եկել մեր հունահռոմեական ոճի ըմբիշները։
48կգ Յուրի Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ 52 կգ քաշային Պետրոս Աշկարյանը նվաճել է արծաթե մեդալ։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել 38 կգ Յուրիկ Մխիթարյանը, 41 կգ Արթուր Բրոյանը և 85 կգ Գրիշա Ոսկանյանը։
Հայաստանի հավաքականը՝ թիմային հաշվարկում, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։