Բայդենը հայտնել է Սի Ծինփինի հետ երկարատև զրույցի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել չինացի գործընկերոջ՝ Սի Ծինփինի հետ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Բայդենը հայտարարել է ԱՄՆ ազգային տոնի՝ «Հիշատակի օրվա» կապակցությամբ ելույթ ունենալիս:
«Ես երկար զրույց եմ ունեցել նախագահ Սիի հետ երկու ժամ առաջ: Ես պարզ հասկացրել եմ, որ մենք այլ կերպ չենք կարող, այլ միայն խոսել մարդու իրավունքների մասին ողջ աշխարհով մեկ: Քանի որ մենք այդպիսին ենք»,- ասել է Բայդենը: