Աֆղանստանում ականանետի գնդակոծության հետեւանքով զոհվել է առնվազն 10 խաղաղ բնակիչ
Առնվազն 10 խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում ականանետի գնդակոծության հետեւանքով, եւս 8 մարդ վիրավորվել է, գրում է Tolo News-ը։
Դեպքը տեղի է ունեցել, երբ ականանետն ընկել է տան մոտ, որտեղ ընթանում էր հարսանեկան արարողություն Կապիս նահանգում։
«Դեպքը տեղի է ունեցել, երբ հատուկջոկատայինների եւ թալիբների միջեւ շարունակվել են բախումները, եւ ականանետն ընկել է տան մոտ»,-հավելել է աղբյուրը։
Կապիսի ոստիկանության ներկայացուցիչ Շայեքն ասել է․ «Թալիբները գնդակոծել են ականանետից եւ հարվածել տանը, որտեղ ընթացել է հարսանեկան երեկույթ։
Սակայն թալիբները հերքել են այդ հայտարարություններն ու մեղադրել դեպքի մեջ անվտանգության ուժերին։