Հնդկաստանում հարսանիքի ժամանակ հանկարծամահ եղած հարսնացուի փոխարեն ամուսնացրել են կրտսեր քրոջը (լուսանկար)
Հնդկաստանում արտառոց միջադեպ է տեղի ունեցել հարսանյաց արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է India.com-ը, հարսնացուն հանկարծամահ է եղել հարսանիքի արարողության ժամանակ, ինչից հետո որոշել են նրա փոխարեն ամուսնացնել կրստեր քրոջը:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Ուտար Պրադեշ նահանգի Սամասպուր գյուղում: Նշվում է, որ ծիսական արարողակարգի ժամանակ, երբ հարսն ու փեսան պատրաստվում էին պտույտներ կատարել կրակի շուրջ և հավատարմության երդումներ տալ, հարսնացուն հանկարծակի ուշագնաց է եղել: Ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը: Աղջկա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել:
Այդ ժամանակ երկու ընտանիքները խորհուրդ են արել և որոշել են, որ պետք է շարունակել հարսանյաց արարողությունը և տղայի հետ ամուսնացնել մահացած աղջկա կրտսեր քրոջը:
«Դա ծանր փորձություն էր մեր ընտանիքի համար: Մի աղջիկը մահացած պառկած էր մի սենյակում, իսկ մեկ այլ սենյակում տոնվում էր մյուս աղջկա հարսանիքը»,- ասել է հարսնացուի բարեկամներից մեկին: