Մենք հաղթել ենք թուրքերին` վրեժ լուծելով նախնիների համար. վրացի երգիչ
Ճանաչված երգիչ Իրակլին հայտնի է ֆուտբոլի նկատմամբ իր մեծ սիրով: Վերջերս նա մեկնել էր Թուրքիա, որտեղ բացի կենդանի համերգից, նաև մասնակցել է ֆուտբոլային մրցաշարի: Նա հանդիպում է ունեցել նաև տեղական ֆուտբոլային ակումբի թիմի հետ:
Ռուսական կողմը փայլուն հաղթանակ է տարել: Խաղի շրջանակներում Իրակլին 2 հարված է իրականացրել դեպի դարպաս, ինչպես նաև 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Մենք հաղթել ենք թուրքերին խայտառակ հաշվով` վրեժ լուծելով նախնիների համար»,- կատակելով ասել է երգիչը: