Լուկաշենկոն լողացել է Սև ծովում. բելառուս նախագահի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենեկոյի մամուլի ծառայության պաշտոնական թելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել, որում բելառուս առաջնորդը պատկերվել է Սև ծովում լողալիս:
«Բոլոր մտահոգվածների համար. Բելառուսի նախագահն ընդունել է ռուս գործընկերոջ հրավերը՝ լողալու Սև ծովում: Ջրի ջերմաստիճանը +16 աստիճան է»,- ասվում է լուսանկարին կից հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ՌԴ Կրասնոդարի երկրամաս է ժամանել ուրբաթ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Առաջնորդների հանդիպումը Սոչիում ավելի քան 5 ժամ է տևել:
Շաբաթ բանակցությունները շարունակվել են: Նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել Մինսկին ռուսական պետական վարկի երկրորդ տրանշի փոխանցման մասին: