Ջենիֆեր Լոպեսը շլացրել է իր արտաքին տեսքով
Օրերս Ջենիֆեր Լոպեսը փայլել է Վաշինգտոնում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ:Ինչպես շատ աստղեր, այնպես էլ Ջենիֆեր Լոպեսը զբաղվում է բարեգործությամբ` նա հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպան: Այս գերծունեության համար էլ հենց երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն արժանացել է բարձր գնահատանքի և ստացել մրցանակ:
Լոպեսը շատ լուրջ է վերաբերվել այս մրցանակաբաշխությանը: Նա անգամ հատուկ զգեստ է կրել, որը ընդգծում էր նրա ողջ հմայքը: Որպես աքսեսուար նա օգտագործել է “Swarovski” պայուսակ, ինչպես նաև Հոլիվուդում հայտնի “Neil Lane” զարդեր:
Նրան պարգևատրելու ժամանակ շեշտվել է նրա անհատականությունը, ակտիվ գործունեությունը, ինչպես նաև անսահման հմայքը: Այդ երեկո նա իսկապես հանրությանը շլացրել է իր տեսքով: