Երկու տարի է՝ օդնոկլասնիկում չէ․ ով է կարդում բացիկներդ. «Հրապարակ»
Երեկ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր թիմով շրջում էր Երևանում, հանդիպում ընտրողների հետ: Մի կին մոտեցավ նրան, ջերմորեն ողջունեց և ասաց.
«Օդնոկլասնիկով դրուզյա եմ, ամեն օր քեզ բացիկներ եմ ուղարկում»: Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվեց տեսանյութը, օգտատերերը հիմնականում հումորներ էին անում մեկնաբանություններում: Շատերն անգամ ուսումնասիրել էին Փաշինյանի օդնոկլասնիկի էջը՝ պարզելու, թե երկրի ղեկավարն ինչպիսի ակտիվություն է ցուցաբերում այնտեղ: Պարզվում է, ի տարբերություն ֆեյսբուքի, այդ սոցիալական հարթակում վերջին անգամ մուտք է գործել 2 տարի առաջ: Քաղաքացուն ստիպված ենք հուսախաբ անել՝ նկատելով, որ նրա կողմից ամեն օր ուղարկված բացիկները հասցեատիրոջ հասել, բայց չընթերցված են մնացել:
https://hraparak.am/uploads/images/image_750x_60b348cf159e7.jpg
«Հրապարակ օրաթերթ»